Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։

Նշված համայնքներում, որտեղ քարոզարշավ էր անցկացրել ՔՊ-ն,  «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները խաչընդոտել էին ընթացքը։

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

 

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

 

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում