Ինչ տեսք ունի Սեյրան Օհանյանի՝ Սևանում ապօրինի կառուցված առանձնատունը. լուսանկարներ

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Որպես հիմք ներկայացվում է այն, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել, և 2010-2015 թվականերին առանց կառուցապատման իրավունքի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմը նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է առանձնատուն:
Ստորև՝ հիշյալ առանձնատան լուսանկարները:
Կարծիքներ