Բադասյանը ՀՀ նախագահին պարզաբանումներ է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Բադասյանը ՀՀ նախագահին պարզաբանումներ է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում