Զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել, այսօր աշխատանքներ կտարվեն Վարանդայի և Ջրականի շրջաններում

Զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել, այսօր աշխատանքներ կտարվեն Վարանդայի և Ջրականի շրջաններում

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում