Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

«Թիմ Բարոուն այժմ Նյու Դելիում է. Աջիթ Դովալի հետ  անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են իրականացվում: Կարևոր թեման է տեխնոլոգիաների և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը, որը երկկողմանի մեխանիզմ կլինի երկու երկրների միջև կարևորագույն նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա:

Ռանդհիր Ջեյսվալի խոսքով՝ խորհրդականները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Բարոուն ծրագրում է հանդիպել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում