Ֆրանսիայի ԱԺ-ն անվստահություն է հայտնել կառավարությանը
Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել վարչապետ Միշել Բարնիեի կառավարությանը, հայտնում է Le Figaro-ն։
Անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 574 պատգամավորից 331-ը։ Որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր 289 ձայն։
1962 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տալիս։
Կարծիքներ