Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը հայտարարել է իր դեմ կանխված մահափորձի մասին

Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը հայտարարել է իր դեմ կանխված մահափորձի մասին

Չեխիայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը հինգշաբթի երեկոյան Facebook-ում հայտնել է, որ ոստիկանությունը կանխել է իր մահափորձը, որը կապված է մեկ շաբաթ առաջ երկրում սոցիալական սահմանափակումները խստացնելու՝ Covid-19-ի պատճառով կառավարության որոշման հետ։ 

Քաղաքական գործիչը խոսել է միջադեպի մասին՝ պատասխանելով սոցիալական ցանցերում ոչ գրական արտահայտություններով հայտնված պատվաստման երիտասարդ հակառակորդներից մեկի հարցին, թե երբ կառավարությունը կդադարի խստացնել հակահամաճարակային միջոցառումները հանրապետությունում, քանի որ հակառակ դեպքում մարդիկ շուտով կսկսեն սպանել կաբինետի անդամներին։

«Իհարկե, մարդիկ մեզ սպառնում են, ինչպես դուք՝ մեզ»,- նշել է Բաբիշը՝ ասելով, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում հազարավոր մարդիկ չմահանան կորոնավիրուսից։ «Մենք բոլորս դա անում ենք հանուն ժողովրդի: Թե՞ չե՞ք հավատում, որ այս վիրուսը սպանում է մարդկանց, չե՞ք հավատում, որ պատվաստանյութը պաշտպանում է»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում