Ղազախստանում բանկերի և ֆոնդային բորսայի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է

Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր բանկերի աշխատանքը, բացառությամբ ազգայինի, ինչպես նաև բորսայի։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Khabar 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը :
Պետության ղեկավարի հրամանագրի համաձայն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Ղազախստանի Հանրապետության բոլոր շրջաններում արտակարգ դրություն է մտցվել։
Ազգային բանկը հորդորում է քաղաքացիներին և լրատվամիջոցներին վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։
Կարծիքներ