Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:

Այս մասին ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան:

ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում