Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելու հնարավորություն է ընձեռում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելու և անկաշկանդ մթնոլորտում անգլերենի իմացության մակարդակը բարելավելու հիանալի հնարավորություն է ընձեռում:
Փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի յուրօրինակ թեյախմության միջոցառում, որի ընթացքում տեղի կունենան ֆիլմի դիտում և քննարկում, ինտերակտիվ դերային խաղեր, վիկտորինաներ, և այդ ամենը՝ անգլերեն: Կրթական ծրագիրը միտված է մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելուն և անկաշկանդ մթնոլորտում անգլերենի իմացության մակարդակը ստուգելուն:
Նախատեսված են մրցանակներ և անակնկալներ, թիրախային խումբը՝ 15+:
Մանրամասների կամ մասնակցությունն ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան հետևյալ հեռախոսահամարով՝ (093) 236267, (077) 583005:
Կարծիքներ