ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներ չկան

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մայիսի 27-ին` ժամը 03:57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում