Լևոն Արոնյանը գերազանցեց Մագնուս Կարլսենին ու դարձավ «Freestyle Chess Grand Slam Final»-ի հաղթող

Լևոն Արոնյանը գերազանցեց Մագնուս Կարլսենին ու դարձավ «Freestyle Chess Grand Slam Final»-ի հաղթող

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

«Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի որոշիչ խաղում Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգ Մագնուս Կարլսենի հետ ու առավելության հասավ 1,5-0,5 հաշվով:

Մրցաշարն անցկացվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում