Մսեղիքի մակերևույթն աղտոտվել է, սղոցը եղել է ժանգոտ. կասեցվել է սպանդանոցի գործունեությունը
 
            ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր)։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը,
- մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։
Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ