Գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Կուլեբան` Միրզոյանի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայում Խաղաղության առաջին գագաթնաժողովին ունեցած մասնակցության համար։
«Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ճանապարհին Խաղաղության բանաձևի իրականացման հետագա աշխատանքների մասին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Կուլեբան։
Կարծիքներ