Կտրիճ Ներսիսյանի ղազագիրը Մոսկվային
Medianews-ը գրում է.
Վերջին շրջանի բացահայտումներն այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը կասկածելու տեղ չեն թողնում, որ կտրիճ և եZZրաս ներսիսյան եղբայրները սովետական КГБ-ի արդեն գաղտնազերծված, էլ չքողարկվող գործակալներ են։
Կտրիճը 1999թ հոկտեմբերի 27-ին կաթողիկոսկան գահը զավթելուց մի քանի ամիս անց սկսեց 15 տարվա աբեղա և անվաստակ եZZրասին Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ կարգելու խայտառակ, ազգադավ օպերացիան։ Մոսկվայի հայ համայնքը վճռական դիմադրություն սկսեց և կարողացավ գրեթե մեկ տարի արգելել եZZրասին մուտք գործել առաջնորդանիստ եկեղեցի։ 2001թ կտրիճն այս հարցով դիմեց ՌԴ նախագահին, որն էլ խնդրի կարգավորումը հանձնարարեց Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որի գլխավորությամբ եZZրասը զինյալ ոստիկանների ուղեկցությամբ առաջին անգամ մտավ Մոսկվայի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցի։ Հայ համայնքին ճնշելու, հալածելու, խոշտանգելու ծեծելու, ձերբակալելու, ինչպես նաև եZZրասին առաջնորդ դարձնելու օպերացիան իրականացնելու համար` կտրիճն ապօրինաբար, առանց հայ հավատացյալների կարծիքը հարցնելու, նվիրապետական մյուս աթոռների գահակալների և Հայ Եկեղեցու բոլոր առաջնորդների գրավոր թույլտվությունն ստանալու Պոլտավչենկոյին (իրականում՝ Պոլտավչենկոյի կնոջը) նվիրեց Սուրբ Գեղարդից մի մասունք։ Կաթողիկոսական գահի զավթումից ի վեր կտրիճյան սազանդարները ժամանակ առ ժամանակ դաշտ էին նետում կտրիճի կողմից եZZրասին աթոռակից կաթողիկոս ձևակերպելու սրբապիղծ լուրը, թե արձագանքները հասկանալու և տրամադրություններ ստեղծելու համար։
Արդեն 2015-17թթ կտրիճը КГБից նախ ցուցումներ ստացավ վճռական փուլ թևակոխելու համար, իսկ հետո ուղիղ հրաման` եZZրաս գրիգորիչին պատրաստել որպես հաջորդ կաթողիկոս` հայ եկեղեցին դարձնելով КГБ վասալ։ Կտրիճը լավ հասկանալով, որ իր մահից հետո եZZրասը չի կարող ընտրվել կաթողիկոս, որոշեց դա անել իր կենդանության օրոք եZZրասին դարձնելով աթոռակից-կաթողիկոս` այսինքն կտրիճի կենդանության օրոք եZZրասը օծվում է կաթողիկոս կտրիճի կողմից, և իր մահից հետո արդեն պատրաստ կաթողիկոս է ունենում КГБի վասալ և РПЦի սյուզերեն և կտրիճի անպատմելի հալածանքներից արյունաքամ Հայ Եկեղեցին։ Փաստացի կտրիճը փորձ էր անում զավթած եկեղեցին դարձնել նաև ընտանեկան շահավետ բիզնես` երկու եղբայր կաթողիկոս` КГБ-ի օրհնության ներքո։ Կտրիճը երբեք չի էլ փորձել թաքցնել, որ եկեղեցուն վերաբերվում է որպես հաջողված բիզնես պրոյեկտ։ Այս չարամիտ նպատակի համար կտրիճը սկսեց կանոնադրական փոփոխություններ նախաձեռնել արշակ սեռագար, Միքայել Պոռոտախոս և Մկրտիչ Դատարկագլուխ (քրոջ տղան) եպիսկոպոսների և «իրավաբան» կոռուպցիոներ Գևորգ Դանիելյանի ձեռքով (փաստաթղթի նախագծային տարբերակին ծանոթ են բարձրաստիճան եկեղեցականները)։
Անշուշտ կտրիճի նպատակը ֆինանսական մուտք ապահովող կառույցը ընտանիքի ձեռքից բաց չթողնելն էր, բայց հարց է առաջանում ի՞նչ էր КГБ-ի նպատակը։ Ռուսական կողմը սրանով ապահովում էր հայ եկեղեցու նախ ստրկացումը ռուս եկեղեցուն և հետո լիակատար ոչնչացումը։ Նախատեսվում էր ռուս և հայ եկեղեցիների միջև համատեղ հայտարարություն ստորագրել, որով բարեկամության ու եղբայրության անվան տակ հայ եկեղեցին կստորադասվեր ռուսական եկեղեցուն։ Այս առնչությամբ սկսվեցին գործնական լուրջ քայլեր ձեռնարկվել. ռուս եկեղեցու Կիրիլ պատրիարքը այցելեց Հայաստան, Մայր Աթոռը սկսեց թարգմանել ու հրատարակել Ռուս պատրիարքի անիմաստ գրքերն ու հեռուստատեսային հաղորդումները։ Այդ թարգմանությունները կտրիճը տարին մի քանի անգամ նվիրում էր հայ եկեղեցու բոլոր քահանաներին` Աստվածաշնչի ու Նարեկի փոխարեն։ Մյուս կողմից Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարտադրեցին օդանավակայանի ճանապարհին կառուցել ռուսական եկեղեցի, որի օծումը եղավ 2018թ։
ՌԴ Նախագահն ու ռուս պատրիարքը կտրիճին պարտադրեցին կառուցել ռուսական եկեղեցի ոչ ավել, ոչ պակաս Հանրապետության Հրապարակում` Լենինի արձանի տեղում։ Սերժ Սարգսյանն ու կտրիճ ներսիսյանը հողհատկացման հարցն էին քննարկում, սակայն 2018թ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը տապալեցին КГБ-ի շնիկների պիղծ ծրագրերը։ Կտրիճի և եZZրասի սահուն ու անցնցում իշխանության շարունակականության ապահահովման պսյմաններով էր, որ ռուսները կկարողանային իրականացնել հեռուն գնացող վերոհիշյալ ծրագիրը։
Փառք Աստծո, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ և տապալվեց կտրիճի չարագործ ծրագիրը։
Այսօր, կտրիճն արդեն բացահայտ պատմում է բոլորին, որ իր նպատակն է եղել եղբորը կաթողիկոս դարձնելը։
Այս մասին կտրիճը խոսել է նոյեմբերի 17-ին Կոտայքի թեմի քահանայական դասի հետ Վեհարանում հանդիպման ժամանակ։ Կտրիճը գլուխ է գովել, որ հակառակ իր եղբոր և եղբորորդու, եպիսկոպոս քրոջորդու կալանավորված լինելուն և եZZրասի դեմ հարուցված քրեական գործին ինքն անդրդվելի է և հրաժարական չի տա։ Կտրիճն ակնարկել է նաև, որ իրեն ընտրել է Ազգային Եկեղեցական Ժողովը և միայն այդ ժողովը կարող է իրեն գահընկեց անել։ Խեղճ քահանաներից ոչ մեկը չի համարձակվել հակադարձելու թե «դե եթե այդպես է ինչո՞ւ չեք հրավիրում Ազգային Եկեղեցական Ժողով»։
Ի վերջո արժե հիշեցնել, որ դեռևս 2018ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից առաջ ծրագրված էր Ազգային Եկեղեցական ժողովի հրավերը։ Հեղափոխությունից հետո, երբ գահն սկսեց սահել կտրիճի ոտքերի տակից և հարց առաջացավ, որ կտրիճին կարող է այդ հրավիրվող ժողովն այլևս վստահության քվե չտալ և գահընկեց՝ կարգալույծ հռչակել, նա սրիկա ճարպկորդու նման, նախ մեկ տարով և հետո էլ մինչև Մայր Տաճարի հիմնանորոգման ավարտ հետաձգեց Ազգային Եկեղեցական Ժողովի հրավիրումը։ Մայր Տաճարն արդեն վերաօծված է, կտրիճի սրիկայություններից առ այսօր դժգոհ են թե եկեղեցակաները և թե հավատացյալ հոտը, սակայն Ազգային Եկեղեցական Ժողովի մասին դեռ պաշտոնապես լռում է Տեր Եզայու տեղեկատվական համակարգը։


Կարծիքներ