Ավարտվել են աշխարհի ամենաերկար քովիդ-արձակուրդները

Ուգանդայում հունվարի 10-ին, 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ բոլոր դպրոցները բացվել են՝ ազդարարելով պանդեմիայի պատճառով աշխարհում սահմանված դպրոցական ամենաերկար կարանտինի ավարտը։ Աշակերտներն ավտոմատ կերպով փոխադրվել են հաջորդ դասարան։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Երկրի կրթության նախարարությունը հաստատել է ուսումնական կրճատված պլան։
Պարբերականի հաղորդմամբ՝ Ուգանդայում կրթական հաստատությունները փակ են եղել ավելի քան 83 շաբաթ։ Այդ ընթաքում մոտ 10 մլն աշակերտ ուսման է վերադարձել մեկ անգամ՝ անցած տարվա փետրվարին, սակայն քովիդի ռեկորդային բռնկումը կարճ ժամանակ անց ստիպել է կրկին արձակուրդ գնալ։
Երկրի նախագահ Յովերի Մուսեվենիի խոսքով՝ եթե ինտենսիվ թերապիայի բաժանմունքները կեսից ավելիով լցվեն, կրկին կարանտին կսահմանվի։
Կարծիքներ