Ինչու են անտեսվում եկեղեցու վերնախավի պաթոլոգիկ բարքերն ու մեղսական վարքը. կրոնապետության վտանգները

Ինչու են անտեսվում եկեղեցու վերնախավի պաթոլոգիկ բարքերն ու մեղսական վարքը. կրոնապետության վտանգները

Երբ հոգևոր իշխանությունն սկսում է կառավարել պետությունը, բանականությունը լքում է՝ իր տեղը զիջելով անառարկելի դավանությանն ու մոլեռանդությանը: Ի․Կանտ»:

Հեշտ է իշխել հասարակությանը սին պատրանքներով, նաև հավատամքով՝ պոռոտախոսելով նրա ցնորական արմատների մասին, գրգռելով օխլոսի բարձր ծագման զառանցանքը։ Հեշտ է, բայց անհեռանկար։Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:

Ցանկացած կրոնական հաստատություն, դարեր ի վեր հավակնելով ստանձնել բարոյական ուղեցույցի դերը, իրականում հանդիսացել է զարգացման արգելակ և երկերեսանիության աղբյուր։ Չխորշելով ոչնչից՝ նենգ և զազրելի մեթոդներով նվաճում են իշխանությունը, և ինչպես Վոլտերն է ասել, կործանում են ոչ միայն պետությունը, այլև կրոնը։ Նենգափոխությունը իշխելու գործիքակազմի բաղադրիչներից առավել հաճախ կիրառվողն է, ինչը հատկանշական է կղերականությանը՝ իր մոլագար պոռթկումներում հաստատել կվազի կրոնապետություն։

Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ճոռոմաբանում է մեր հնամյա պատմության մասին, սակայն իրականում ունի խիստ վերացական պատկերացում դրա վերաբերյալ։ Դիցուք՝ զմայլվում են գեղապատկեր բնությամբ, բայց համատարած այն աղտոտում են: Պարծենում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց կրկին չտեսնելու ենք տալիս պաթոլոգիկ բարքերն ու մեղսական վարքը, որոնք տիրում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, առավել վերնախավի շրջանակներում, ինչը հարիր է մռայլ ու խավար միջնադարին, դիցուք՝ Ալեքսանդր VI-րդ Բորջիաին։

Ցանկացած կրոնապետություն, գալով իշխանության, սկսում է պարտադրել և հասարակության պարանոցին փաթաթել իր սեփական վախերը, պրոյեկտել սեփական թերությունները և մեղքերը: Լավագույն հաստատումներից մեկը Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն են. «Քաղաքականության և կրոնի սերումը միշտ հանգեցնում է բարբարոսության»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում