Իսրայելը հրթիռներ է արձակել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

Իսրայելը հրթիռներ է արձակել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA

իրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:

«Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», - հայտնել է SANA-ի ռազմական գերատեսչության աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում