Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի

Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պլաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում:

«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, թե դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այն բանից, որ դառնաք ավելի մոտ: Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշում կընդունենք: Եթե ոչ, ապա մեզ կբավարարի համագործակցության այն մակարդակը, որն այժմ կա», - Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում