Պուտինը հարգում է Ֆրանսիան. Մակրոն

Պուտինը հարգում է Ֆրանսիան. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հարգում է Ֆրանսիան և տարբերում նրան արևմտյան երկրներից։ Այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Le Point ամսագրին տված հարցազրույցում, որի հաջորդ համարը լույս կտեսնի հինգշաբթի օրը, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Կարծում եմ, որ Պուտինը հարգում է Ֆրանսիան և տարբերում նրան արևմտյան այլ երկրներից: Նա նաև հաշվի է առնում, որ մենք երկար ժամանակ երկխոսում ենք իր հետ, և այդ երկխոսությունը միշտ պահանջկոտ է և անկեղծ»,- ասել է Մակրոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում