ՀՀ-ում արկեր արտադրվելու են, որքան էլ դա չուզենան ադրբեջանցիները, ռուսները և հայ գործակալները. Իոաննիսյան

ՀՀ-ում արկեր արտադրվելու են, որքան էլ դա չուզենան ադրբեջանցիները, ռուսները և հայ գործակալները. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարանում արկ հայտնաբերվելու դեպքին:

«Ուրեմն Արարատում բացված GTB մետաղաձուլարան, որը շուտով հրետանային արկեր է արտադրելու, որպես մետաղի ջարդոն ադրբեջանական չկրակած հակատանկային արկ են հանձնել, որը, բարեբախտաբար, հայտնաբերվել ու վնասազերծվել է (հակառակ դեպքում՝ ներսում պայթելու էր)։

Սա հենց այն գործարանն է, որի կառուցման փուլում ադրբեջանցիները պարբերաբար կրակում էին շինարարների վրա։ Գործարանը հայ-ամերիկյան է, շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և ադրբեջանցիներն ու ռուսները, մեղմ ասած, երջանիկ չեն դրա գոյությամբ։

Խիստ կարևոր է, որ այդ գործարանի նման կարևոր ռազմավարական օբյեկտների անվտանգությունը պատշաճ ապահովվի, դրանց դեմ ոտնձգությունները բացահայտվեն, քանի որ էական հավանականությամբ (և պարզ տրամաբանությամբ) դրանց հետևում օտարերկրյա ուժեր են կանգնած։

Հայաստանում հրետանային արկեր արտադրվելու են, որքան էլ դա չուզենան ադրբեջանցիները, ռուսները ու իրենց հայ գործակալները։ Ո՛չ ինֆորմացիոն պայքարով են տապալելու այդ արկերի արտադրությունը (տե՛ս՝ Քոչարյանի հարցազրույցը), ո՛չ էլ սենց դիվերսիաներով»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում