Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են անում

Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են անում

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրից մի քանի ժամ անց Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, հիմնականում ՌԴ քաղաքացիներ՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավակցությունը:

Ինչպես գրում է «Հայկական Ժամանակը»՝ նրանք նաև քննադատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ակցիայի մասնակիցները ունեն տարբեր գրառումներով ցուցապաստառներ, և ժամանակ առ ժամանակ որոշ վանկարկումներով են հանդես գալիս:

Անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը նրանք մոտանալ չկարողացան, սակայն հենց շենքի դիմացի մայթին անցկացնում են խաղաղ ցույցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում