Լրատվամիջոցները հայտնում են Թրամփ-Պուտին առաջիկայում նախատեսվող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը:
Նշվում է, որ սա հեռախոսազրույցը կկայանա Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տանը ընդունելությունից մեկ օր առաջ։ Թրամփը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի կողմից «Տոմահավկ» հեռահար հրթիռներ ստանալու հնարավորությունը։
Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել լրատվամիջոցի՝ Թրամփ-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ հարցմանը:
Կարծիքներ