ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյան

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ նախագահը) 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400 մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում