Գերմանիայի արտգործնախարարը հույս ունի, որ կառավարությունը միասնական կլինի կարևոր որոշումներ կայացնելու հարցում

Գերմանիայի արտգործնախարարը հույս ունի, որ կառավարությունը միասնական կլինի կարևոր որոշումներ կայացնելու հարցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն ակնկալում է, որ, չնայած որոշ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, ԳԴՀ կառավարությունը արտաքին քաղաքական կարևոր որոշումներ կայացնելիս հանդես կգա որպես միասնական ճակատ։

Ներկայումս կան հարցեր, որոնց շուրջ Բերբոքը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տարաձայնություններ ունեն։ Մասնավորապես, դրանք ներառում են «Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ դիրքորոշումը: Այդուհանդերձ, ԳԴՀ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիայի ուժեղ արտաքին քաղաքականությունը մեկ ձայնով խոսելն է՝ կարեւոր հարցերը միմյանց հետ համակարգելու համար։

«Տարաձայնություն պարբերաբար տեղի է ունենում ոչ միայն կանցլերի և արտաքին գործերի նախարարության միջև, այլ նաև, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ ներքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների հետ կապված»,- ամփոփել է նա։

Ավելի վաղ Die Zeit- ին տված հարցազրույցում Բերբոքն ասել էր, որ Շոլցի հետ կոնսենսուսի է հասել Nord Stream 2-ի գործարկման հարցում։ Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ քաղաքական գործիչները այլ մոտեցում ունեն այս հարցում, նրանք եկան ընդհանուր կարծիքի, որ գազատարի հավաստագրման գործընթացը պետք է իրականացվի ԵՄ էներգետիկ օրենսդրության համաձայն։

Գազի մղումը սկսելու համար Nord Stream 2 օպերատորը պետք է ստանա գերմանական կարգավորիչի թույլտվությունը: Հավաստագրումն այժմ դադարեցվել է, քանի որ Nord Stream 2 AG օպերատորը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում, պետք է դուստր ձեռնարկություն գրանցի Գերմանիայում: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հավաստագրումը չի շարունակվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում