Մաշտոցի պողոտայում բախվել են Maserati-ն ու Opel Astra-ն

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մաշտոցի պողոտայի Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Միլենա Շ․-ի վարած Maserati մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Նանսեն Մ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
Կարծիքներ