Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը. վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին. Քոչարյան

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը. վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին. Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է ընդդիմության գործողություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանն օրինակելի և պետականամետ աշխատանքի համար:

«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։

Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում