Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, կա ավելի քան 100 վիրավոր
 
            Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Մոսկվայի Օղակաձև ճանապարհին գտնվող համերգասրահի վրա հարձակումն իրականացվել է մինչև հինգ հոգուց բաղկացած մի խումբ անհայտ անձանց կողմից։
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ