Սաակաշվիլիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա վերադարձել է Վրաստան՝ պաշտպանելու երկրի ապագան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հասկացել է, որ կարող է ձերբակալվել, սակայն վերադարձել է՝ երկրի բարեկեցության համար: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Սաակաշվիլիի մամուլի գրասենյակը։
«Միխայիլը վերադառնում էր Վրաստան՝ իմանալով, որ նրան սպառնում է ձերբակալություն: Նա գիտակցված ռիսկի դիմեց, քանի որ Վրաստանի բարեկեցությունը նրա համար միշտ եղել է, կա և կլինի ավելի բարձր, քան իր իսկ անվտանգությունը»,- ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Գրասենյակից հիշեցնում են, որ ավելի վաղ Սաակաշվիլին իր տեսաուղերձներում կոչ էր արել Վրաստանի բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և «պաշտպանել իրենց երկրի ապագան»:
Կարծիքներ