Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ ցույց են տվել իրենց դստերը

Արքայազն Հարրին առաջին անգամ ցույց է տվել իր դստերը՝ Լիլիբեթ Դիանային՝ նկարահանվելով նրա, որդու և կնոջ հետ։ Ամանորյա բացիկը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին Team Rubicon վետերանների կազմակերպության:
Լուսանկարում երկամյա Արչի Հարիսոնը նստած է արքայազն Հարրիի գրկում, իսկ աղջնակը Մեգան Մարքլի գրկում է: Լուսանկարի մեկնաբանություններում դուքսն ու դքսուհին հայտնում են, որ գումար են նվիրաբերել կազմակերպությանը և բոլորին մաղթում են արձակուրդային հաճելի օրեր:
Երեխայի անունը տրվել է ի պատիվ նրա մեծ տատիկի՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդի, ում տանն անվանում են Լիլիբեթ, և նրա հանգուցյալ տատիկի՝ Ուելսի արքայադուստր Դիանայի պատվին:
Կարծիքներ