Հայ, ով սիրում էր իր ու ծնողների պատմական հայրենիքը. այսօր հայ հետախույզ, հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է. տեսանյութ

Հայ, ով սիրում էր իր ու ծնողների պատմական հայրենիքը. այսօր հայ հետախույզ, հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է. տեսանյութ

Հայ, որը սիրում էր իր ու ծնողների պատմական հայրենիքը. այսօր հայտնի հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով ընտանեկան մտերիմ հարաբերություններ է ունեցել Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ, նրանց մասին պատմել է. «Ես բախտ եմ ունեցել անձնապես ճանաչելու Գոհար և Գևորգ Վարդանյաններին, մենք բարեկամներ ենք:

Շատ հասարակ մարդիկ էին. նրանց ներկայությունը ցանկացած միջավայր ավելի հետաքրքրիր ու հիասքանչ էր դարձնում ոչ թե այն պատճառով, որ Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հերոս էր, այլ որովհետև նա շատ հետաքրքիր մարդ էր, իսկ Գոհար Վարդանյանն էլ հրաշալի կին էր՝ սիրով լցված այն ամենի հանդեպ, ինչը շրջապատում էր նրանց։ Այս պարզ ու մարդկային հատկությունների շնորհիվ էր, որ այդ մարդկանց հետ բոլորը ցանկանում էին շփվել:

Գևորգ Վարդանյանի հետ հետաքրքիր էր ամեն ինչի մասին խոսել՝ աշխարհաքաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության, ապագայի, տեխնոլոգիաների մասին, բայց մեր զրույցների հիմնական թեման Հայաստանն էր։Նա խորհրդային մեծ հետախույզ էր, բայց նա հայ էր, որը սիրում էր իր ու ծնողների պատմական հայրենիքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում