Ես եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել․ դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր իր էջում գրել է, որ ինքը դուրս է եկել ոչ թե եկեղեցու դեմ, այլ եկեղեցու սրբությունները պղծող անձանց:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված իր Կանոնադրության մեջ հաստատում է, որ իր Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների և հավատացյալների համար։
2․ Կանոնագրքում Առաքելական երկրորդ կանոնների Կանոն ԻԳ–ում ասվում է (մեջբերում)․ «Եպիսկոպոսը կամ երէցը կամ սարկաւագը, եթէ պոռնկութեան մէջ կամ երդմնազանցութեան կամ գողութեան մէջ բռնուեն, կարգալոյծ լինեն» (մեջբերման ավարտ)։
3․ Քանի որ Կանոնագիրքը օրենք է նաև իմ՝ հավատացյալիս համար, պարտավոր լինելով առաջնորդվել Կանոնագրքով, ընդգծում եմ, որ Արշակ «արքեպիսկոպոս» Խաչատրյանը պոռնկացել է և համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերը նշված կանոնի պետք է կարգալույծ լինի (ի դեպ, նմանատիպ բովանդակությամբ կանոնները բազմաթիվ են, ես մեկն եմ մեջբերում, չծանրաբեռնելու համար)։
4․ Վերը նշված արարքով նույն անձը նաև երդմնազանց է եղել, որովհետև կուսակրոնության ուխտը ստանձնելիս հայտարարել և ստորագրել է նույնաբովանդակ Ուխտագիր կուսակրոն քահանայության, որտեղ ասվում է (մեջբերում)․
«Ես, Արշակ աբեղա Խաչատրյանս օրհնությամբն Աստծո և կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ խոստանում և ուխտում եմ (…) Սրբությամբ պահել կուսակրոն քահանայության ուխտս։ (…) Ապրել առաքինի կյանքով ու պարկեշտ վարքով» (մեջբերման ավարտ): Այսինքն, այդ անձը խախտել է նաև Փրկչի իջման սուրբ սեղանի առաջ իր արտասանած և ստորագրած կուսակրոն քահանայության Ուխտագիրը և հետևաբար պետք է կարգալույծ լինի նաև երդմնազանցության հիմքով։
Հիմա, այս հարցերին հետամուտ լինելով, ես պայքարում եմ ընդդեմ Եկեղեցու՞, թե պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների։ Ես Եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Իհարկե, դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ և պայքարում եմ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա հավատավոր հոտի, որի հավատարիմ անդամն եմ»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ