Չինաստանն ասում է, որ ակտիվորեն պայքարելու է կլիմայի փոփոխության դեմ

Չինաստանն ասում է, որ ակտիվորեն պայքարելու է կլիմայի փոփոխության դեմ

Չինաստանի իշխանությունները ակտիվ միջոցներ կձեռնարկեն մոլորակի կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը։

«Չինաստանը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար»,- ընդգծել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։