Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել. Տիգրան Աբրահամյան

Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավիր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է. 

«Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:

Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:

Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:

Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում