Ասսամում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 135-ի

Ասսամում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 135-ի

Ասսամ նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ութով և հասել 135-ի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Hindustan Times թերթը։

Ասսամում հեղեղումների իրավիճակը սկսում է բարելավվել, ջուրը նվազում է, սակայն Կոպիլի, Բարաք և Կուշիարա գետերի մակարդակը շարունակում է բարձր մնալ։ 2,2 միլիոն մարդ դեռ մնում է ջրհեղեղի գոտում։ Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել Նագաոն շրջանում, որտեղ Սիլչար քաղաքն ամբողջությամբ հեղեղվել է գետի ամբարտակի ճեղքման հետեւանքով։

Ասամի կառավարության տվյալներով՝ նահանգում աղետից տուժել է 2254 գյուղ, մոտ 200 հազար բնակիչ տարհանվել է վտանգավոր տարածքներից և տեղավորվել 538 ժամանակավոր ճամբարներում։ Ջրհեղեղը վնասել է առնվազն 218 ճանապարհ և 20 կամուրջ։

Ջրհեղեղի պատճառ են դարձել հզոր մուսոնային անձրեւները, որոնց պատճառով Բրահմապուտրա գետն իր վտակներով դուրս է եկել ափերից։ Իշխանությունները անօդաչու սարքեր են օգտագործում ջրհեղեղից տուժած շրջաններում իրավիճակը վերլուծելու համար։ Բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում ներգրավված են հնդկական բանակի զինվորները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում