Մոզամբիկում երկու բեռնատարների և ավտոբուսի բախման հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել

Մոզամբիկում երկու բեռնատարների և ավտոբուսի բախման հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել

Մոզամբիկի Մապուտու նահանգում երկու բեռնատարների և ավտոբուսի մասնակցությամբ մահացու ՃՊՏ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։ Հաղորդվում է 31 զոհի մասին։

Ողբերգության վայրում աշխատանքներ իրականացնելիս երկրի գլխավոր ճանապարհներից մեկը լիովին փակվել է։

Ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է 57 մարդ։ Նրանցից 11-ը լուրջ վնասվածքներ են ստացել, 15-ը՝ միջին և թեթև ծանրության։

Վթարի պատճառ կարող էր լինել վատ տեսանելիությունն ու արագության գերազանցումը։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ վարորդը կորցրել է կառավարումը վազանցի ժամանակ և մխրճվել բեռնատարների մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում