ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում:

Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Դրանք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում