98 հոգի գրանցվել է մասնակցելու 00ՕՕ000 պետհամարանիշի աճուրդին

98 հոգի գրանցվել է մասնակցելու 00ՕՕ000 պետհամարանիշի աճուրդին

Հետո էլ ասում ենք` փող չկա:

Միայն 98 հոգի գրանցվել է մասնակցելու 00ՕՕ000 պետհամարանիշի աճուրդին, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար):

Սկզբնական գինն է դա միայն. այսինքն աճուրդի ժամանակ դա կարող է մի քանի անգամ աճել:

Ընդհանուր առմամբ «գոլդ» համարանիշների (միլիոնավոր դրամներ արժեն) ձեռքբերման համար արդեն կա 610 հայտ։

Հ.Գ. Փաստորեն այս որոշումն արդարացված էր. եթե կա պահանջարկ` ինչի՞ չառաջարկել։

Մովսես Հարությունյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում