Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք․ Լևոն Արոնյան

Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆբ-յան գրառում է արել․
«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքեր կհիշեին մեր մասին ...
Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը:
Աստված օրհնի մեր հերոսներին»,- գրել է նա:
Կարծիքներ