Շանթ Սարգսյանը՝ Menorca Open Chess 2022-ի մրցանակակիր

Շանթ Սարգսյանը՝ Menorca Open Chess 2022-ի մրցանակակիր

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 3-րդ տեղն է գրավել Իսպանիայում կայացած «Menorca Open Chess 2022» շախմատի միջազգային մրցաշարում։ Շանթը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել է 5 այլ շախմատիստի, այդ թվում՝ 4-րդ տեղը գրաված Հայկ Մարտիրոսյանին։

Հայ շախմատիստները 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր։ Երկուսն էլ գրանցել են 4-ական հաղթանակ և 3 ոչ-ոքի։ Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը, որը վաստակել է 6 միավոր։ Միջազգային մրցաշարին մասնակցել է շուրջ 140 շախմատիստ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում