Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ԶՈՒ փորձի փոխանակման ծրագիրը գերազանց հնարավորություն է. ԱՄՆ դեսպանություն

Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ԶՈՒ փորձի փոխանակման ծրագիրը գերազանց հնարավորություն է. ԱՄՆ դեսպանություն

ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում էին՝ մասնակցելու սերժանտական վերապատրաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

 

 

«Հուլիսի 14-25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։

 

Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում