Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է

Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է

ԿԸՀ պաշտոնական կայքի ընտրողների ռեգիստրում կամ https://elections.mia.gov.am կայքի ընտրողների ցուցակներում որոնման հատվածում  պետք է գրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն։

«Չհայտնաբերելու դեպքում պետք է դիմեք ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (թեժ գիծ՝ 8422):

 

Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի 26-ի 14։00-ն։

 

Կարևոր նկատառում․ քաղաքացիները կարող են որոնել ոչ միայն սեփական տվյալները, այլ նաև այլ ընտրողների և իրենց վերաբերյալ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ևս դիմել լիազոր մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում