Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 

 

Հիշեցնենք՝ այսօր Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի և գրավի։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանների միջնորդությունը։

 

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

 

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում