Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճին։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով՝ բանավեճի օրը Ծառուկյանը մասնակցելու է իր գլխավորած քաղաքական ուժի հանրահավաքին։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների շրջանակում անցկացվող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին չի մասնակցի նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ մասին նա ավելի վաղ հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում