Օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց՝ բացի բուն հարցին պատասխանելուց՝ զավակ ունի՞, թե՞ ոչ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի՝ օդանավակայանում լրագրողների և քաղաքացիների հետ զրույցին:
«Օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց՝ բացի բուն հարցին պատասխանելուց՝ զավակ ունի՞, թե՞ ոչ։ Փոխարենը հայտարարեց, որ պետք է հաղթահարեն դժվարությունները։ Չկա ոչ մի դժվարություն, կա պարզ հարց, որին պետք է լինի շատ ավելի պարզ պատասխան՝ զավակ ունի կամ չունի։ Եթե չկա զավակ, չի կարող լինել և ոչ մի դժվարություն»,- գրել է Չախոյանը:
Նշենք՝ քաղաքացիների մեծ խումբ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ օդանավակայանում դիմավորել են Գարեգին Բ-ին, վերջինս էլ կոչ է արել համախմբվել, հաղթահարել դժվարությունները և չի անդրադարձել կուսակրոնության ուխտը խախտելու կամ զավակ ունենալու մասին պնդումներին:
Կարծիքներ