Նիկոլաևում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում ապամոնտաժվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Strana» ուկրաինական հրատարակությունը։
«Ականատեսների վկայությամբ հուշարձանն ապամոնտաժվել է շաբաթ օրը՝ մայիսի 21-ին։ Ապամոնտաժումն իրականացվել է բեռնատար ամբարձիչի օգնությամբ։ Գրանիտե պատվանդանից հանվել է բանաստեղծի բրոնզե ֆիգուրը և տարվել անհայտ ուղղությամբ,- ասվում է զեկույցում։
Կարծիքներ