Հրդեհ Սևքար գյուղում

Հունվարի 1-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 17:56-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 90 քմ), փայտե առաստաղը (մոտ 90 քմ) և կուտակած մոտ 700 հակ անասնակեր:
Կարծիքներ