Արսեն Թորոսյանը մասնակցել է Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը

Արսեն Թորոսյանը մասնակցել է Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը

Տեղի է ունեցել Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Ջանք ու եռանդ պետք է չխնայվի, որպեսզի երեխաների սպորտային ապագան լինի խոստումնալից:

Այսօր, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի և Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ մեծ հպարտությամբ մասնակցեցի դահուկային սպորտի վարպետ, դահուկային սպորտը Հայաստանում դեռ խորհրդային ժամանակներից անձնվիրաբար զարգացրած Լևիկ Հարությանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը։

Մենք ունենք լուսավոր աղջիկներ և տղաներ, որոնք ապագայում պետք է ներկայացնեն Հայաստանը համաշխարհային ասպարեզում։ Եվ կառավարությունը, օլիմպիական կոմիտեն, դահուկային սպորտի ֆեդերացիան ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որպեսզի նրանց սպորտային ապագան լինի շատ խոստումնալից և մեր դրոշը ծածանվի շատ մրցաշարերում»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում