Գեղարքունիքում ամուսինը Mercedes-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր կնոջը, որը մահացել է

Հունվարի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտանբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 84-ամյա Մայիս Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հետընթաց կատարելիս պատահաբար վրաերթի է ենթարկել ոտքը սայթաքելու հետևանքով վայր ընկած Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Սվետլանա Բ.-ին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր:
Կարծիքներ