Աստրախանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր

Աստրախանի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 46 մարդ է տարհանվել, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառը թթվածնային սարքավորումների բռնկումն է եղել։
Աստրախանի իշխանություններն ավելի ուշ հայտնել են, որ հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։
«360» հեռուստաալիքը հրապարակել է հրդեհի վայրից առաջին լուսանկարները:
Կարծիքներ